Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Globe Soccer Awards-ում ճանաչվել է 2025 թվականի տարվա լավագույն մարզիչ։ Հավակնորդների թվում էին նաև Խաբի Ալոնսոն («Ռեալ Մադրիդ»), Միկել Արտետան («Արսենալ»), Հանս-Դիտեր Ֆլիկը («Բարսելոնա») և Էնցո Մարեսկան («Չելսի»)։

Globe Soccer Award-ի կողմից ՊՍԺ-ն ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլային ակումբ:
ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ Globe Soccer Awards-ի կողմից։

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը Globe Soccer Award-ի կողմից ճանաչվել է մինչև 23 տարեկանների լավագույն խաղացող։

ՊՍԺ-ի հարձակվող Դեզիրե Դուեն ճանաչվել է 2025 թվականի «Globe Soccer Awards»-ի «Տարվա երիտասարդ ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթող։

Ալ-Նասիրի և Պորտուգալիայի հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է «Մերձավոր Արևելքի» տարվա լավագույն խաղացողի մրցանակին:

Globe Soccer Awards-ը ամենամյա մրցանակաբաշխություն է, որը գնահատում է ֆուտբոլի մեծագույն նվաճումները։ Տարբեր անվանակարգերում հաղթողները որոշվում են քվեարկության միջոցով։