Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բուտիրսկայան Օլիմպիական խաղերից առաջ խոսել է Պետրոսյանի խնդիրների մասին. «Նա ինքն էլ գիտի դա»
Նախկին գեղասահորդուհի Մարիա Բուտիրկայան գնահատել է Ադելիա Պետրոսյանի պատրաստվածությունը 2026 թվականի Օլիմպիական խաղերին։
«Մինչև Օլիմպիական խաղերը մնացել է երկու ամսից էլ պակաս։ Ադելիան այս ընթացքում աշխատելու շատ բան ունի։ Նա պետք է ավելի կենտրոնացած և ավելի ինտենսիվ լինի։ Նա գիտի, թե որտեղ է սխալներ թույլ տալիս»,-Բուտիրկայայի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Նա կարծում է, որ սարսափելի չէ, որ Պետրոսյանն այժմ լավագույն մարզավիճակում չէ։ Գլխավորն այն է, որ նա իր լավագույն վիճակին հասնի մինչև Խաղերը։
Պետրոսյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է։