Երբ պետական կառույցները լռում են ու ՀԷՑ-ը տեսնում է, որ իրեն հսկող չկա, ինքը պետք է հյուսի հերթական դավադրության տեսությունը. Բաբկեն Պիպոյան
Հասարակություն
18:15 29/12/2025
Հայաստան

Երբ պետական կառույցները լռում են ու ՀԷՑ-ը տեսնում է, որ իրեն հսկող չկա, ինքը պետք է հյուսի հերթական դավադրության տեսությունը. Բաբկեն Պիպոյան

Արդեն երրորդ օրն է Էրեբունի և հարակից փողոցների 1100 բաժանորդ զրկված են էլեկտրաէներգիայից։ Վթարը գրանցվեց առաջին ձյան առաջին ժամվա ընթացքում։ Խնդիրն այն է, որ գրեթե ամեն տարի այդ հասցեներում խոշոր վթար է տեղի ունենում և ՀԷՑ-ը գոներ կանխարգելիչ քայլեր պետք է աներ սպասվող ձյան՝ հետևապես նաև ցանցի վրա ծանրաբերռնվածության ավելացման համատեքստում։ Մյուս կողմից էլ կան էներգետիկայի ոլորտի պատասխանատու պետական գերատեսչություններ, որոնք նույնպես իրենց պատասխանատվության բաժինն ունեն կատարվածի մեջ։

Խնդրի շուրջ Panorama.am-ը զրուցեց  «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պպոյանի հետ։

Բ. Պիպոյան-Պետական կառույցները պետք է պատճառահետևանքային կապերի մասին խոսեին։ Բալոր կառույցների լռությունը բերեց նրան, որ հասարակությունը միայն ՀԷՑ-ից ակնկալիք ունի։ Մինչդեռ պետք է հասկանալ, որ պետության հետ գործ ունենք՝ արդեն պետական ՀԷՑ է։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հանրային ծառայությունները կարգավորման հանձնաժողովը պետք է ասեին, վթարի պատճառը։ Մինչ օրս չենք լսել, որ ինչ-որ կառույց, պետական գերատեսչություն խոսի վթարի պատճառների, բացթողումների մասին։

Panorama.am-Ինչպես կգնահատեք փաստը, որ այս ամենի ֆոնին ՀԷՑ-ն է դիմել իրավապահ մարմիններին հետաքննություն անցկացնելու համար։

Բ. Պիպոյան-Երբ պետական կառույցները լռում են ու ՀԷՑ-ը տեսնում է, որ իրեն հսկող չկա, ինքը պետք է հյուսի հերթական դավադրության տեսությունը, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղի հիմնական խնդրից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբ պետական կառույցները լռում են ու ՀԷՑ-ը տեսնում է, որ իրեն հսկող չկա, ինքը պետք է հյուսի հերթական դավադրության տեսությունը. Բաբկեն Պիպոյան