Սա միակ լեզուն է, որ փողոցային բարքերով առաջնորդվող մեր գործընկերները հասկանում են. Ավինյանը՝ ընդդիմադիր ավագանու անդամներին «լոճված»-ով դիմելու մասին
Քաղաքական
11:25 29/12/2025
Հայաստան

Սա միակ լեզուն է, որ փողոցային բարքերով առաջնորդվող մեր գործընկերները հասկանում են. Ավինյանը՝ ընդդիմադիր ավագանու անդամներին «լոճված»-ով դիմելու մասին

«Իրականում այս խոսակցությունը բացել է Երևանի քաղաքապետարանը, այս գործողություններն իրականացնելով»,-տարեվերջյան ամփոփոիչ մամուլի ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան՝ պատասխանելով մայրաքաղաքի օդի վատ որակի մասին հարցին։

 Նա հայտարարեց, որ օդի որակի խնդիրը միայն Երևան քաղաքում չէ, այլ՝ ամբողջ Արարատյան գոգովորությունում և դեպի Արտաշատ կամ Վեդի գնալիս կարփաձանագրեն վատ օդի որակի այդ խնդիրները։

«Եթե նայեք, այսօր մեր օդի որակը լավ է, հյուսիսային ցիկլոնն ամբողջովոին մաքրել է օդը, նաև՝ ձյունը»,-ասաց Երևանի քաղաքապետը և, նշելով, որ խնդիրը նոր չէ, դրա մասին խոսել են դեռևս 80-ական թթվականներից և հիմնականում՝ նույն ժամանակաշրջանի մասին՝ նոյեմբերից մարտ, հավելեց. «Խոքը նրա մասին չէ, որ մենք ձեռքներս ծալած նստելու ենք և հետևենք թե բնակլիմայական պայմանները մեր հետ ինչ է անում։ Խնդիրը շատ բարդ լուծվող խնդիր է, բայց որոշակի մեղմացումներ հնարավոր է ունենալ և մենք այդ ուղղությամբ ունենք քառամյա օդի որակի բարելավման ծրագիր, որով ներկայացված է այն բոլոր գործողությունները, որոնք Երևանի քաղաքապետարանը լոկալ մակարդակում իրականացնելու է որպխեսզի խնդիրը մեղմի»։

Ավինյանը նաև պատասխանեց հարցին, թե արդյոք ավագանու նիստերին հետևում է բարեվարքության կանոններին և Փաշինյանի հորդորին՝ հայհոյանքին հայհոյանքով չպատասխանել՝ նկատի ունենալով վերջին նիստում ընդդիմադիր ավագանու անդամներին «լոճվել» որակումով դիմելուն։

«Փողոցային բարքերով խոսող այն անձինք, ովքեր պատահմամբ հայտնվել են ավագանու կազմում, պարբերաբար ստիպում են իրենց իսկ լեզվով հիշեցնել, թե ինչպիսին է կարգն ու կանոնը։ Ես շատ ցավում եմ, որ տարին մեկ անգամ ստիպված եմ լինում նման արձագանք ունենալ,  միգուցե սա միակ այն լեզուն է, որ փողոցային բարքերով առաջնորդվող մեր գործընկերները հասկանում են։ Այսինքն սա այն լեզուն  է, որ իրենք ընկալում են»,- հայտարարեց Ավինյանը։

 Երևանի քաղաքապետը հայտարարեց, թե բացարձակ հաճույք չի ստանում նման խոսույթից

«Դա անհրաժեշտ, որոշ դեպքում՝ անփոխարինելի,  արձագանք է»,-եզրափակեց ավինյանը՝ հիմնավորելով թե ինչու է փողոցային բառապաշարով խոսում ավագանու նիստերի ժամանակ՚

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա միակ լեզուն է, որ փողոցային բարքերով առաջնորդվող մեր գործընկերները հասկանում են. Ավինյանը՝ ընդդիմադիր ավագանու անդամներին «լոճված»-ով դիմելու մասին