Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դեկտեմբերի 29-ին, ժամը 07։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ փրկարար ծառայութունից հայտնում են, որԴեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lexus» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ Երկու տուժած հսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։