2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ
Առողջություն
11:14 30/12/2025
Հայաստան

2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, 2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով։ Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն ու մանրամասնում, որ փաստաթուղթը պետք է լինի վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ՝ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից՝ նվազագույնը 30 000 լարի սահմանաչափով։

Փաստաթուղթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը․ 

.Ապահովագրական պայմանագրի կողմեր, 

.Ծածկույթի տարածք,
 
.Ապահովագրության առարկա,
 
.Ապահովագրության սկզբի և ավարտի ամսաթվեր, 

.Ապահովագրված ռիսկեր, 

.Ապահովագրական գումարի սահմանաչափը,
 
.Ապահովագրական վճարի չափը, վճարման վայրը և ժամկետը։

Ապահովագրությունը պետք է ուժի մեջ լինի զբոսաշրջիկի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ