Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս. Տիգրան Աբրահամյանը տեսակցել է Աշոտ Երկաթին
Քաղաքական
14:26 30/12/2025
Հայաստան

Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս. Տիգրան Աբրահամյանը տեսակցել է Աշոտ Երկաթին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ):

«Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս:

Վերհիշեցի այն լավ պահերը, որն ունեցել էի շուրջ մեկ ամիս առաջ, երբ Մինասյանի հարազատ Լծեն էի գնացել և երկար շփվելու հնարավորություն էի ստացել:

Աշոտ Մինասյանի ներսում և´ մտավորականն է, և´ կռվող տղեն, և´ հանգստությունը, և´ պայքարի մարտիկը, իսկ հավաքական առումով` հայի լավ տեսակը:

Իշխանական միջակությունների քաղաքական հաշվարկների հետևանքն էլ Աշոտ Մինասյանի և շատ նվիրյալների անազատության մեջ գտնվելն է:

Ազատություն Աշոտ Մինասյանին և քաղաքական հետապնդման ենթակա բոլոր հայերին»,- գրել է Տ.Աբրահամյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս. Տիգրան Աբրահամյանը տեսակցել է Աշոտ Երկաթին