Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կանխվել է ձիու մսի վաճառքը. ինչ կապ ունի «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականը
«Իշխանության» տեղեկություններով՝ օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի անասնագոմերից մեկի տարածքում. «Վիճաբանության մասնակիցների մի կողմում եղել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները՝ ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, մյուս կողմում՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանի օգնական, ծովագյուղցի Սպարտակ Թովմասյանը։
Պարզվում է՝ Սպարտակ Թովմասյանը իր գոմերում պահել է շուրջ 70 գլուխ ձի, որոնցից մոտ 50-ը մորթվել են ոչ սպանդանոցային պայմաններում։ Միսը մաս առ մաս տեղափոխվել է Երևան՝ «ԳՈՒՄ»-ի շուկա, որտեղ իրացվել է որպես ցլիկի միս»։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Panorama.am-ի՝ միջադեպի վերաբերյալ հարցմանն ի պատասխան ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակից կապը ոչ սպանդանոցային պայմաններում մոտ 50 գլուխ ձի մորթելու հետ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը փոխանց հետևյալը.
«Գեղարքունիքի մարզում իրականացվող ստուգայցերի ընթացքում Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության տեսուչների կողմից հայտնաբերվել է անհայտ ծագման ձիու մսի մեծ քանակություն։
Ըստ ստացված տեղեկությունների՝ ձիու մսի իրացումը նախատեսված է եղել իրականացնել Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայի հարակից տարածքում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում։
ՍԱՏՄ տեսուչների արագ ու համակարգված գործողությունների արդյունքում անհայտ ծագման միս-մսեղիքի իրացումը կանխվել է, հայտնաբերված 965 կգ միսն առգրավվել է և ոչնչացվել՝ տեսուչների վերահսկողության ներքո։
Վերահսկողական միջոցառումները շարունակվում են»։
