Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերել
Իրավունք
10:50 30/12/2025
Հայաստան

Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերել

Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 26-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհահատվածի 34-րդ կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։

Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ընդհանուր 196 կգ քաշով «Սիգ» տեսակի 422 ձուկ և 16 փաթեթով այլ ձկներ։ 29-ամյա վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել Վարդենիս համայնքում՝ անծանոթ քաղաքացուց: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերել