Միշտ հիշեք` հաղթանակն այլընտրանք չունի․ Բագրատ Սրբազան
Հասարակություն
17:21 31/12/2025
Հայաստան

Միշտ հիշեք` հաղթանակն այլընտրանք չունի․ Բագրատ Սրբազան

Չար տարվա փակում և ԲԱՐԻ տարվա բացում. Բագրատ Սրբազանի մաղթանքը դատական նիստերի դահլիճից։

«Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում չար տարվա փակում և ԲԱՐԻ տարվա բացում ունենաք, 
մեր երկրից չարիքը վերանա, մերժվի մեգը, ցրվի մառախուղը և թագավորի մեր Տիրոջ ամենակալ ձեռքը:

Առիթից օգտվելով ձեզ եմ փոխանցում Սուրբ Ծննդյան մաղթանքներն ու շնորհավորանքները մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՀԱՂԹԱՆԱԿԻ Թագավորի:

Իր Սուրբ Ծննդյան առաջնորդությամբ մուտք գործենք ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ընթացքի մեջ:

Ինչպես միշտ ասել եմ` մեր երազներն ու իղձերը ավելի մեծ են, քան մեր ժամանակավոր կյանքի օրերը: 

Միշտ հիշեք` ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ...»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միշտ հիշեք` հաղթանակն այլընտրանք չունի․ Բագրատ Սրբազան