Եղե՛ք զգոն, եղե՛ք պաշտպանված․ Կիբեռոստիկանություն
Իրավունք
14:01 31/12/2025
Հայաստան

Եղե՛ք զգոն, եղե՛ք պաշտպանված․ Կիբեռոստիկանություն

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ամանորյան հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի՛ քաղաքացիներ, Կիբեռոստիկանությունը շնորհավորում է Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Մաղթում ենք, որ 2026 թվականին ձեր անձնական տվյալները լինեն անառիկ, իսկ թվային տիրույթը՝ բարի լուրերի ու հաջողությունների հարթակ։ Թող ձեր ընտանիքների ջերմությունը պաշտպանված լինի ցանկացած «վիրուսից», դե իսկ տոնական տրամադրությունը տարածվի ամենաբարձր արագությամբ։ 

 Մենք միշտ Ձեր կողքին ենք։ 

Եղե՛ք զգոն, եղե՛ք պաշտպանված և երջանիկ։

Սիրով` ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն (Կիբեռոստիկանություն)»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եղե՛ք զգոն, եղե՛ք պաշտպանված․ Կիբեռոստիկանություն