Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սրբազան հայրերն իրենց ջերմ շնորհավորանքներն են հղել տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ 2026 թվականը լինի հաղթանակի տարի
ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր գործընկերներ Քրիստինե Վարդանյան-ի և Էլինար Վարդանյանի հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարանում պահվող Բագրատ Սրբազանին և «Իզմիրլյան» ԲԿ-ում բուժում ստացող Միքայել Սրբազանին:
Սրբազան հայրերն իրենց ջերմ շնորհավորանքներն էին հղում տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ 2026 թվականը լինի հաղթանակի տարի:
Սրբազանները փոխանցում էին, որ Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար:
Բագրատ Սրբազանը, մեջբերելով աստվածաշնչյան խոսքերը, այս ուղերձը փոխանցեց.
«Իմ ուրախությունը ձեզ եմ փոխանցում, որ ձեր ուրախությունն ավելանա: Եվ թող ոչ ոք ձեր ուրախությունը չգողանա»:
Միանալով սիրելի Սրբազանների խոսքերին՝ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, սիրելի՛ հայրենակիցներ:
Ազատությու՛ն Բաքվի և Երևանի բանտերում պատանդառված մեր եղբայրներին: Թող 2026 թվականը լինի հաղթանակների և արժանապատվության վերականգնման տարի։