Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր առողջական վիճակը և ճանաչողական կարողությունները գերազանց են, որևէ առողջական խնդիր չունի։ Այս մասին գրել է Սպիտակ տան ղեկավարը TruthSocial սոցիալական մեդիա հարթակում։
79-ամյա ԱՄՆ նախագահը հավելել է, որ ճանաչողական թեստը հանձնել է «A» գնահատականով երրորդ անգամ անընդմեջ։ Նա ասել է, որ սա նշանակում է՝ ինքը հարցերի 100%-ը ճիշտ է պատասխանել։
«Սպիտակ տան բժիշկները հայտնել են, որ ես գերազանց առողջական վիճակում եմ», - գրել է Թրամփը։
Նա անհրաժեշտ է համարել, որ նախագահի և փոխնախագահի բոլոր թեկնածուները հանձնեն ճանաչողական կարողությունների թեստ։
«Մեր մեծ երկիրը չպետք է ղեկավարեն հիմար կամ ոչ գիտակ մարդիկ», - բացատրել է Թրամփը։