Իրանի արևմտյան մասում ցուցարարներն այրել են Ղուրանը
Տարածաշրջան
12:35 02/01/2026
Տարածաշրջան

Իրանի արևմտյան մասում ցուցարարներն այրել են Ղուրանը

Իրանի արևմտյան Համադան քաղաքում ցուցարարները այրել են Ղուրանը և փորձել են հարձակվել մզկիթի վրա։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ  ցուցարարները այրել են նաև այլ կրոնական գրականություն: Մոտ 20 ցուցարարներից բաղկացած մեկ այլ խումբ պլանավորել էր հարձակվել մզկիթի վրա, սակայն կանխվել է:

Ռիա նովոստին հիշեցնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի վերջին Իրանում բողոքի ցույցեր էին տեղի ունենում տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման ֆոնին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանի արևմտյան մասում ցուցարարներն այրել են Ղուրանը