Լեբեդևը նշել է 2026 թվականին ԱՊՀ-ի առջև ծառացած գլխավոր խնդիրը
Քաղաքական
09:35 02/01/2026
Աշխարհ

Լեբեդևը նշել է 2026 թվականին ԱՊՀ-ի առջև ծառացած գլխավոր խնդիրը

«Այս տարի Անկախ Պետությունների Համագործակցության համար հոբելյանական է։ Կազմակերպության առջև խնդիր է դրված շարունակել զարգացնել անդամ պետությունների միջև բազմակողմանկի համագործակցությունը»,-  ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ ԱՊՀ-ի համար հոբելյանական է։ Անկախ Պետությունների Համագործակցությունը կդառնա 35 տարեկան։ Այս տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիրը հաստատվել է և արդեն իրականացվում է։ Մեզ մեծածավալ աշխատանքներ են սպասվում, և գլխավորը 2026 թվականին ԱՊՀ-ի շրջանակներում բազմակողմանի համագործակցության հետագա զարգացման ապահովումն է», - նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Լեբեդևի խոսքով, այս տարի նախատեսվում է քննարկել մի շարք կարևոր նախագծեր։ Օրինակ՝ տնտեսական ոլորտում դա ներառում է ԱՊՀ-ի տարածքում հիմնական տրանսպորտային մայրուղիների միացման հայեցակարգի իրականացումը։

«Խոսքը ԱՊՀ տարածքում ինտեգրված տրանսպորտային համակարգի ստեղծման մասին է, որը կապահովի պետությունների միջև ապրանքների անվտանգ, արագ և արդյունավետ տեղաշարժը և կնվազեցնի տրանսպորտային ծախսերը, դրանով իսկ մեծացնելով մեր երկրների տարանցիկ ներուժը», - պարզաբանել է նա։

ԱՊՀ գլխավոր քարտուղարը հայտնել  է, որ մշակվում է նաև մի փաստաթուղթ, որը կորոշի ԱՊՀ երկրների էներգետիկ ոլորտի ապագան առաջիկա տասնամյակների ընթացքում։

«Մեր նպատակն է ապագայում հասնել արտաքին տնտեսական համագործակցության նոր մակարդակի, վերածել Համագործակցությունը այլ ասոցիացիաների հետ՝ ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ՇՀԿ-ն, ԲՐԻԿՍ-ը,  երկխոսության արդյունավետ հարթակի»,- ասել է նա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լեբեդևը նշել է 2026 թվականին ԱՊՀ-ի առջև ծառացած գլխավոր խնդիրը