Մեղրիի մաքսակետի ղեկավարը կալանավորվել է. մանրամասներ են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեից
Իրավունք
10:28 02/01/2026
Հայաստան

Մեղրիի մաքսակետի ղեկավարը կալանավորվել է. մանրամասներ են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեից

Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։ 

«Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- նշել ենկառույցից։

Կալանավորված պաշտոնյաներից մեկը հենց ՊԵԿ Մեղրիի անցակետի ղեկավարն է։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեղրիի մաքսակետի ղեկավարը կալանավորվել է. մանրամասներ են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեից