Երևան-Մեղրի ճանապարհի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճամփեզրյա թեք հատվածում, կան տուժածներ
Հասարակություն
20:08 02/01/2026
Հայաստան

Երևան-Մեղրի ճանապարհի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճամփեզրյա թեք հատվածում, կան տուժածներ

Հունվարի 2-ին, ժամը 15։57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհի՝ խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրյա թեք հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևան-Մեղրի ճանապարհի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճամփեզրյա թեք հատվածում, կան տուժածներ