ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին, կան տուժածներ
Հասարակություն
14:51 02/01/2026
Հայաստան

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին, կան տուժածներ

Հունվարի 2-ին, ժամը 12։04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ չորս տուժած տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին, կան տուժածներ