Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը այցելել են զորամաս
Սպորտ
22:23 03/01/2026
Հայաստան

Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը այցելել են զորամաս

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը և ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանն այցելել են զորամաս և շփվել զինվորների հետ։

Հայ մարզիկները շնորհավորել են զինվորների Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով նրանց բարի ծառայություն։

«Այսօր Վահագն Արսենյանի և Արման Ծառուկյանի հետ այցելեցինք մեր հերոսներին։ Նրանք մարդիկ են, որոնց մեջ ապրում է մեր երկրի ուժը, հավատը և ապագան։ Մարդիկ, ովքեր լռությամբ ու արժանապատվությամբ կանգնած են հայրենիքի թիկունքում», — գրել է Հարությունյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը այցելել են զորամաս