Լավրովը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին զինված ագրեսիայի պայմաններում
Քաղաքական
18:30 03/01/2026
Աշխարհ

Լավրովը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին զինված ագրեսիայի պայմաններում

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Վենեսուելայի  փոխնախագահ Դ.Ռոդրիգես Գոմեսի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Ս. Վ. Լավրովը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին զինված ագրեսիայի պայմաններում: 

Ռուսաստանը կշարունակի աջակցել Բոլիվարյան կառավարության ուղեգծին, որն ուղղված է երկրի ազգային շահերի եւ ինքնիշխանության պաշտպանությանը: 

Կողմերը հանդես են եկել հետագա էսկալացիան թույլ չտալու և երկխոսության միջոցով իրավիճակից ելք գտնելու օգտին։  

Զրույցի ընթացքում հայտարարվել է Ռուսաստանի և Վենեսուելայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածություն:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լավրովը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին զինված ագրեսիայի պայմաններում