Շնորհակալություն, Լեո, որ ժամանակ գտաք ինձ Ձեր տանն ընդունելու համար. Լուկաս Սելարայան
Սպորտ
13:24 04/01/2026
Աշխարհ

Շնորհակալություն, Լեո, որ ժամանակ գտաք ինձ Ձեր տանն ընդունելու համար. Լուկաս Սելարայան

Արգենտինական «Բելգրանո» ֆուտբոլային ակումբի, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, արգենտինահայ Լուկաս Սելարայանը իրականացրել է իր կյանքի երազանքներից մեկը. նա հանդիպել ու ծանոթացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հետ։

Սելարայանն Ինսթագրամի իր էջում Մեսիի հետ լուսանկարներ է հրապարակել ու գրել. 

«Ես իրականացրեցի իմ երազանքը՝ հանդիպելով բոլորից լավագույնին։ Շնորհակալություն, Լեո, որ ժամանակ գտաք ինձ ձեր տանը ընդունելու համար, քեզ հետ մի քիչ զրուցելու համար։  Քո  ու իմ սիրելի «Բելգրանո»-ի մարզաշապիկը նվիրելու հնարավորությունը երբեք չեմ մոռանա։ Բայց ամենից առաջ ուզում եմ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ասել, որ օրինակ և ոգեշնչում եք մեզ բոլորիս համար, ովքեր սիրում են այս սպորտաձևը, ինչպես նաև մեզ սովորեցնում  եք պայքարել մեր երազանքների համար, երբեք չհանձնվել՝ անկախ նրանից, թե ինչքան խոչընդոտների ենք հանդիպում ճանապարհին։ Ձեր խոնարհությունն ու պարզությունը ինձ արժեքավոր կյանքի դաս են տվել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շնորհակալություն, Լեո, որ ժամանակ գտաք ինձ Ձեր տանն ընդունելու համար. Լուկաս Սելարայան