Մոսկվայում Ձմեռ պապիկների ու Ձյունանուշների վազքի մարաթոն կանցկացվի
Հասարակություն
15:00 04/01/2026
Տարածաշրջան

Մոսկվայում Ձմեռ պապիկների ու Ձյունանուշների վազքի մարաթոն կանցկացվի

Մոսկվայի բնակիչներին հրավիրել են ներկա գտնվելու Ձմեռ Պապիկների ու Ձյունանուշների վազթի մարաթոնին, որը տեղի կունենա հունվարի 10-ին «Ֆիլի» այգում։

«Լենտա.ռու»-ն գրում է, որ նման միջոցառում առաջաին անգամ է կազմակերպվում, երթուղին 500 մ է։ Վազքի մեկնարկը նախատեսված է կեսօրին։ Ավարտից հետո մասնակիցները կստանան մեդալներ, մրցանակներ։ Մրցանակներ են նախատեսված առավել օրգինալ կոստյումներով մասնակիցների համար։

Մոսկվայի քաղաքապետարանում նշել են, որ նման ձևաչափը թույլ է տալիս միավորել սպորտը, տոնն ու ընտանեկան ժամանցը։

Լուսանկարն արված  է Երևանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոսկվայում Ձմեռ պապիկների ու Ձյունանուշների վազքի մարաթոն կանցկացվի