Արագածոտնի թեմի բազմաթիվ եկեղեցիներում կմատուցվեն Սուրբ Պատարագներ ու կկատարվի Ջրօրհնեքի արարողություն
Հասարակություն
16:38 05/01/2026
Հայաստան

Արագածոտնի թեմի բազմաթիվ եկեղեցիներում կմատուցվեն Սուրբ Պատարագներ ու կկատարվի Ջրօրհնեքի արարողություն

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով Արագածոտնի թեմի նշյալ եկեղեցիներում կմատուցվեն Սուրբ Պատարագներ ու կկատարվի Ջրօրհնեքի արարողություն:

«Սուրբ Ծննդյան տոնը մեր հոգևոր կյանքին վերստին նայելու և Տիրոջ հետ վերածնվելու հնարավորություն է։ Հրավիրում ենք ամենքիդ միասին տոնելու Քրիստոսի Ծննդյան հրաշազարդ տոնը»,-նշում են թեմից ու ներկայացնում եկեղեցիների ցանկը.

Ղազարավանի Սուրբ Նարեկ - ժամը 10։30

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց- ժամը 10։30

Սաղմոսավանք վանական համալիր- ժամը 10։30

Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին- ժամը 10:00

Ապարանի Սուրբ Խաչ- ժամը 10։00

Լուսագյուղի Սուրբ Աստվածածին- ժամը 11:00

Ապարանի Սուրբ Աստվածածին- ժամը 10։00

Աշտարակի Կարմրավոր Սուրբ Մարիամ Աստվածածին- ժամը 10։30

Չքնաղի Սուրբ Ստեփանոս-ժամը 10:00

Աշտարակի Սուրբ Մարիանե- ժամը 10։30

Աշտարակի Սուրբ Սարգիս- ժամը 10։30

Բյուրականի Սուրբ Հովհաննես- ժամը 10։00

Թալինի Սուրբ Աստվածածին- ժամը 10։00

Տեղերի Սուրբ Աստվածածին վանք - ժամը 11։00

Ագարակի Սուրբ Աստվածածին մատուռ-ժամը 10:30

Կոշի Սուրբ Գևորգ- ժամը 10։00

Կարբիի Սուրբ Աստվածածին-ժամը 10։30

Մուղնու Սուրբ Գևորգ- ժամը 10։30

Ոսկեվազի Սուրբ Հովհաննես- ժամը 10։30

Կոշի Վանքաձորի Սուրբ Ստեփանոս- ժամը 10։30։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արագածոտնի թեմի բազմաթիվ եկեղեցիներում կմատուցվեն Սուրբ Պատարագներ ու կկատարվի Ջրօրհնեքի արարողություն