Խոշոր ավտովթար՝ «Mitsubishi Outlander»-ի և դի տեղափոխող «Mitsubishi Grandis»-ի մասնակցությամբ
Հասարակություն
16:12 05/01/2026
Հայաստան

Խոշոր ավտովթար՝ «Mitsubishi Outlander»-ի և դի տեղափոխող «Mitsubishi Grandis»-ի մասնակցությամբ

Հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi Outlander» մակնիշի և դի տեղափոխող  «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին։

«Վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վիրավորին ու վարորդներին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ծառայություն կատարող ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազմական ոստիկանության ծառայողները, իսկ դի տեղափոխող ավտոմեքենան էլ պատկանում է «Մայրամուտ» սգո ծառայությանը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր ավտովթար՝ «Mitsubishi Outlander»-ի և դի տեղափոխող «Mitsubishi Grandis»-ի մասնակցությամբ