ԱՄՆ-ում Նիկոլաս Մադուրոյին կարող են մահապատժի ենթարկել. New York Post
Քաղաքական
17:17 05/01/2026
Աշխարհ

ԱՄՆ-ում Նիկոլաս Մադուրոյին կարող են մահապատժի ենթարկել. New York Post

Նիկոլաս Մադուրոն կարող է մահապատժի ենթարկվել Միացյալ Նահանգներում, եթե մեղավոր ճանաչվի մեղադրանքի չորս դրվագով։ Այդ մասին յակտնում է New York Post-ը։ Ըստ Post-ի, Մադուրոն մեղադրվում է «վերահսկվող նյութերի մասին» օրենքը խախտելու մեջ՝ որպես «շարունակական հանցավոր գործունեություն»։

Post-ը նշում է, որ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար մահապատիժները հազվադեպ են լինում. նման դատավճիռների մեծ մասը սպանության համար է։

Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել էր, որ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը «շուտով ամերիկյան դատարաններում ամերիկյան հողի վրա կբախվեն ամերիկյան արդարադատության ողջ ցասմանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ում Նիկոլաս Մադուրոյին կարող են մահապատժի ենթարկել. New York Post