Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստան-Հայաստան սահմանին մի քանի կիլոմետր ձգվող հերթեր են։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, մեքենաների հերթերի երկարությունը հասնում է 5 կմ-ի։
Միջազգային C-7 մայրուղու հերթը սկսվում է Սադախլո գյուղից։ Վրաց-հայաստանյան սահմանը հատելու ժամանակը (ներառյալ խցանումները) ներկայում կազմում է երեք ժամ։
Հերթերի պատճառը Հայաստանի քաղաքացիների մասայական վերադարձն է, որոնք դեկտեմբերի 30-ին և 31-ին մեկնել էին Թբիլիսի՝ նշելու ամանորը։
Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը հայտնում է, որ Փարվանայի լեռնանցքով (Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին) ծանր բեռնատարների երթևեկությունն արգելված է։