Քիմ Քարդաշյանը 12-ամյա դստեր պիրսինգի պատճառով քննադատության է ենթարկվել
Աշխարհում
16:47 05/01/2026
Աշխարհ

Քիմ Քարդաշյանը 12-ամյա դստեր պիրսինգի պատճառով քննադատության է ենթարկվել

Մոդել և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քննադատության է ենթարկվել իր 12-ամյա դստեր՝ Նորթ Ուեսթի պիրսինգի պատճառով։ Մեկնաբանությունները հրապարակվել են Daily Mail կայքում։

Նորթ Ուեսթը Ինստագրամում տեսանյութ է հրապարակել. նա երկար կապույտ կեղծամով է, ունի պիրսինգ և դիմահարդարում։

Ինտերնետ օգտատերերը քննադատել են Քիմ Քարդաշյանին դստեր պիրսինգի համար։ 

Daily Mail-ի ընթերցողները գրել են. «Ձեր կարծիքով՝ ամսական քանի՞ օր է Քիմն անցկացնում իր երեխաների հետ։ Նորթը 12 տարեկան է, բայց նա իրեն պահում է այնպես, կարծես 30 տարեկան լինի. մեծ թերապիայի հաշիվներ են սպասվում»։

«Քիմը սարսափելի մայր է։ Նրա երեխաները պարզապես աքսեսուարներ են և գումար վաստակելու միջոց»։

«Ծնողները հիմար են, նրանցից շատ բան չես կարող սպասել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քիմ Քարդաշյանը 12-ամյա դստեր պիրսինգի պատճառով քննադատության է ենթարկվել