Մեկ շաբաթում հանրապետությունում գրանցվել է 679 արտակարգ դեպք
Հասարակություն
17:49 05/01/2026
Հայաստան

Մեկ շաբաթում հանրապետությունում գրանցվել է 679 արտակարգ դեպք

2025թ․ դեկտեմբերի 29-ից 2026թ․ հունվարի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 679 դեպք, որից 211-ը՝ արտակարգ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ գրանցվել է հրդեհի՝ 78, մերկասառույցի՝ 58, պայթյունի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, առատ ձյան՝ 13, ձնաբքի՝ 4, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 6, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 37, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 256, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 22, 140 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 108 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 175 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 116 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 114, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեկ շաբաթում հանրապետությունում գրանցվել է 679 արտակարգ դեպք