Ճանապարհների վիճակը՝ ժամը 9:00-ի դրությամբ
Հասարակություն
09:14 05/01/2026
Հայաստան

Ճանապարհների վիճակը՝ ժամը 9:00-ի դրությամբ

Հունվարի 5-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մյուս տրանսպորտային միջոցների համար բաց են։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ճանապարհների վիճակը՝ ժամը 9:00-ի դրությամբ