Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագ՝ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, Վեհափառի մասնակցությամբ
Հասարակություն
18:29 05/01/2026
Հայաստան

Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագ՝ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, Վեհափառի մասնակցությամբ

Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տեղի է ունենում Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագ։ Վեհափառը եկեղեցական թափորի ուղեկցությամբ ևս  Մայր Տաճարում է։ Տաճարում հավատացյալներն օրհնություն ստացան Վեհափառից։

Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

Մանրամասները՝ տեսանյութում։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագ՝ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, Վեհափառի մասնակցությամբ