Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մի՛ խաղացեք Թրամփի հետ». ԱՄՆ Պետդեպարտամենտը uպառնшլիք է հնչեցրել ռուսերենով
ԱՄՆ Պետդեպարտամենտը X սոցիալական ցանցում ռուսերեն հաղորդագրություն է հրապարակել՝ զգուշացնելով մարդկանց «խաղեր չխաղալ» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Սա մեր կիսագունդն է։ Խաղեր մի՛ խաղացեք նախագահ Թրամփի հետ», - ասվում է գրառման մեջ։
Բացի այդ, Պետդեպարտամենտը ռուսերենով գրել է, որ Սպիտակ տան ղեկավարը «գործի մարդ» է։
Գրառմանը կից սև-սպիտակ լուսանկար է, որտեղ Թրամփը նստած է սեղանի մոտ, իսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կանգնած է մոկողքին՝ ձեռքերը խաչած։ Պատկերի տակ կարմիր տառատեսակով սպառնալից մակագրություն է տեղադրված։
«Հետաքրքիր է, որ նույն նախազգուշացումը թարգմանվել է պարսկերեն և տեղադրվել է իրանական գերատեսչության էջում»,- գրում է Գազետա.ռու կայքը։