Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է
Հասարակություն
08:51 06/01/2026
Հայաստան

Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար:

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է