Ապօրինությունը, ինքնախաբեյությունն ու ծաղրի առարկա դառնալը սրանց համար սովորական վիճակ է դարձեl. Պատգամավորը՝ Թալինում տեղի ունեցածի մասին
Քաղաքական
10:26 06/01/2026
Հայաստան

Ապօրինությունը, ինքնախաբեյությունն ու ծաղրի առարկա դառնալը սրանց համար սովորական վիճակ է դարձեl. Պատգամավորը՝ Թալինում տեղի ունեցածի մասին

«Իշխանության զոռբայությամբ, Թալինի Եկեղեցում կարգալույծ եղածի կողմից անցկացվող միջոցառումը պատարագ չի կարող համարվել, իսկ հոգևորականների մուտքը Եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա շարունակում է.

«Ըստ այդմ` տեղի իշխանությունների խմբակը, Թալինի եկեղեցում գտնվող ոստիկաները, գործում են օրենքից դուրս: Իշխանության կողմից նախաձեռնվող միջոցառումը, որը ոչ մի կապ չունի պատարագի հետ նույնն է, ինչը «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգի ներքո ցատկողների միջոցառումը, որտեղ որևէ հոգևոր բան գոյություն չունի: Ապօրինությունը, ինքնախաբեյությունն ու ծաղրի առարկա դառնալը սրանց համար սովորական վիճակ է դարձել, որի ապահովման հովանավորները ուժային կառույցներներն են, ապօրինի հանձնարարություններ կատարողները, մնացած երևացող կամ չերևացող պաշտոնատար անձինք են»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ապօրինությունը, ինքնախաբեյությունն ու ծաղրի առարկա դառնալը սրանց համար սովորական վիճակ է դարձեl. Պատգամավորը՝ Թալինում տեղի ունեցածի մասին