Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ-ն կարող է 2026 թվականի առաջին եռամսյակում կոնկրետ քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ ռազմական ոլորտի պատժամիջոցները վերացնելու համար։ Այդ մասին հաղորդում է կառավարամետ թուրքական «Հյուրիեթ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ CAATSA-ի (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք) պատժամիջոցների վերացումը կարևոր նշանակություն ունի թուրքական պաշտպանական արդյունաբերության համար։ Անկարան ամերիկյան F-16 և F-35 կործանիչների գնումը համարում է կարևորագույն իր պաշտպանության համար՝ հաշվի առնելով ներկայիս միջազգային իրավիճակը։
«Հալքբանկի գործը (ԱՄՆ-ի կողմից թուրքական պետական «Հալքբանկի» նկատմամբ հետաքննությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու մեղադրանքներով) կարող է ավարտվել նախատեսվածից շուտ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս հարցերի վերաբերյալ 2026 թվականի առաջին եռամսյակում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ըստ «Հյուրիեթը»-ի, երկրի շահերից է բխում, որ իշխանությունները խուսափեն չափազանց շատ հրապարակային մեկնաբանություններ անելուց՝ հիմնավորելով ԱՄՆ-ում հակաթուրքական լոբբիի առկայությամբ։
Սեպտեմբերին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է թույլ տալ Անկարային գնել F-35, եթե Էրդողանը ինչ-որ բան անի Ամերիկայի համար։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թրամփը հրամայել է սկսել CAATSA-ի պատժամիջոցները չեղարկելու ընթացակարգերը, որոնք կիրառվել էին Անկարայի կողմից S-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերումից հետո։