Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Սպորտ
13:17 07/01/2026
Տարածաշրջան

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

«Մենք նույնիսկ չենք քննարկում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը, որը տեղի կունենա Երևանում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան։

Նշենք, որ փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում կանցկացվի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։

Աշումովան հայտարարել է, որ թիմը չի մասնակցի այս մրցաշարերին.  «ԱՊՀ 3-րդ խաղերի ժամանակ Ադրբեջանը հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ տվեց։ Նրանք չեկան և ելույթ չունեցան։ Հետևաբար, մենք նույնպես որոշեցինք չմասնակցել Եվրոպայի այս առաջնությանը։ Մենք նույնիսկ պետական ​​մարմինների հետ չենք կապվել այդ մասով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը