Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պոլսի Հայոց պատրիարքը հայտնել է՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կաջակցի երկրաշարժից վնասված Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցու վերանորոգմանը
Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նախօրեին հանդիպել է համայնքային մարմինների ներկայացուցիչներին։
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունի հաղորդմամբ, Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հայտնել է, որ 2023 թ. փետրվարի 6-ի երկարաշարժի հետևանքով վնասված Իսքենդերունի շրջանում գտնվող 19-րդ դարի Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցու վերանորոգմանը կաջակցի Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը։
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նաև տեղեկացրել է, որ նախարարության աջակցությամբ առաջիկա օրերին իրականացվելու է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանի մեծարանքի երեկույթ։