Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Յուրաքանչյուր դպրոց իր ձևաչափն է գտնում, ընդհանուր հրամանների կարիք չկա. Ժաննա Անդրեասյանը՝ բջջային հեռախոսների օգտագործման մասին
«Վերջերս շատ քննարկվեց՝ արդյոք դասերի ժամանակ հեռախոսների օգտագործումը կարելի է, թե ոչ։ Այդ հարցը դպրոցներն իրենց ներքին կարգապահական կանոններով կարգավորում են»,- Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում շրջայցի և միաժամանակ 2025 թվականի հաշվետու մամուլի ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ դպրոցներն ընդհանրապես կառավարում են դասերի ժամանակ հեռախոսների օգտագործումը, և երբ պետք է լինում ուսումնական նպատակներով որևէ նյութ դիտարկելու, ուսումնասիրելու համար, այդ ժամանակ են օգտագործում։
«Յուրաքանչյուր դպրոց իր ձևաչափն է գտնում հեռախոսները դասերի ժամանակ պահելու, հետո երեխաներին փոխանցելու համար»,- ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ հեռախոսը կարող է լինել լավ գործիք, բայց պետք է վերահսկել, թե ինչպես են օգտագործում։
«Այս հարցը կարգավորվում է դպրոցի ներքին կարգապահական կանոններով։ Դպրոցներն իրենք են քննարկում են ու կարգավորում այդ հարցը, ընդհանուր հրամանների կարիք չկա»,- ասաց Ժ. Անդրեասյանը։