Սպորտը պետք է լինի սպորտի մասին. ԿԳՄՍ նախարարը՝ հայ դահուկորդի՝ «Ադրբեջան» բառը փակելու ու տուգանվելու մասին
Սպորտ
15:24 07/01/2026
Հայաստան

Սպորտը պետք է լինի սպորտի մասին. ԿԳՄՍ նախարարը՝ հայ դահուկորդի՝ «Ադրբեջան» բառը փակելու ու տուգանվելու մասին

«Սպորտը պետք է լինի սպորտի մասին, կարևոր է,  որպեսզի մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք  արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին»,- ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք ճիշտ է համարում հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի քայլը, ով իտալական Tour de Ski մրցաշարում մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակել էր, ինչի համար տուգանվել է։

Նա նշեց, որ Հայաստանն այս ուղղությամբ նախաձեռնել է  մի քանի միջազգային կոնվենցիաների վավերացում։

«Կարևոր եմ համարում, որ այդ բոլոր կանոններն առաջին հերթին պահպանվեն  մասնակցող բոլոր կողմերի կողմից»,- ընդգծեց նա։

Ժ. Անդրեասյանն ասաց, որ դիմել են Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային՝ հասկանալու նախ և առաջ ինչ չափի տուգանքի մասին է խոսքը, արդյոք  որակազրման հարց քննարկվել է, թե ոչ, պատասխանից կորոշեն իրենց գործողություններ, կհասկանան հաջորդ քայլերի ձեռնարկման նպատակահարմարությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպորտը պետք է լինի սպորտի մասին. ԿԳՄՍ նախարարը՝ հայ դահուկորդի՝ «Ադրբեջան» բառը փակելու ու տուգանվելու մասին