Չաղ Ռուստամին թույլ են տվել մեկ ժամով մասնակցել հոր թաղմանը
Իրավունք
14:24 07/01/2026
Հայաստան

Չաղ Ռուստամին թույլ են տվել մեկ ժամով մասնակցել հոր թաղմանը

Քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանելև տարել են հոր հոգեհանգստին: ArmLur.am-ը, վկայակոչելով իր տեղեկությունները, գրում է՝ վերջինի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել, որ 3 օր թույլատրեն մասնակցի իր հոր հոգահանգստին եւ հուղարկավորությանը, սակայն ընդամենը մեկ ժամ են թույլ տվել մասնակցի իր հայրիկի հոգեհանգստի արարողությանը։

Սպանությունից անցել է 7 օր, սակայն մինչ օրս ձերբակալվածներ չկան:

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, իրավապահները պարզել են քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հորը սպանողների ինքնությունը։ Առաջիկայում իրավապահ մարմինները կոնկրետ գործողությունների են գնալու, և սպասվում են ձերբակալություններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չաղ Ռուստամին թույլ են տվել մեկ ժամով մասնակցել հոր թաղմանը