Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրիայում իրավիճակը ոչ միայն լարված է, այլև պայթյունավտանգ. Արա Պողոսյան
«Աշրաֆիե և Շեյխմաքսուդ շրջանների բնակիչների մի մասը լքում է բնակավայրերը, որոնք գտնվում են կառավարական ուժերի հսկողության ներքո։ Տեղեկություններ կան, որ նրանց մի մասը կտեղավորվի Հալեպի հայկական թաղամասերում»,-անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նա ընդգծում է՝ իրավիճակը ոչ միայն լարված է, այլև պայթյունավտանգ։
«Թուրքիան դեռևս նախորդ տարի էր վերջնագիր ներկայացրել Սիրիայի Դեմոկրատական ուժերին (SDF), իսկ այժմ ենթադրաբար Թուրքիան ցանկանում է նախ Հալեպը ամբողջովին մաքրել քրդական ինքնուրույն ներկայությունից, իսկ հետո անցնել արդեն բուն քրդական վերահսկողության տարածքներին»,-նշում է նա։