Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա. Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
12:26 07/01/2026
Հայաստան

Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա. Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս բենզին է լցրել նրանցից մեկի վրա և կրակայրիչով այրել։

Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը։    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա. Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է