Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանից հերքել են ցուցարարների կողմից Մալեքշահիի և Աբդանանի գրավման մասին լուրերը
Իրանական Tasnim և Mehr լրատվական գործակալությունները հերքել են արևմտյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ ցուցարարները վերահսկողություն են հաստատել Մալեքշահի շրջանի և Իլամ նահանգի Աբդանան քաղաքի նկատմամբ։
Ավելի վաղ Fox News-ը հայտնել էր, որ ցուցարարները վերահսկողություն են հաստատել Մալեքշահիի և Աբդանանի նկատմամբ։
«Մալեքշահիում մի քանի լարված ժամերից և զինված անձանց հետ բախման ժամանակ անվտանգության աշխատակցի զոհվելուց հետո այս պահին այս շրջանում անվտանգության ուժերի ներկայության շնորհիվ, իրավիճակը նորմալացել է», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է Tasnim-ի հայտարարության մեջ։