Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը.Ներկայացուցչություն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են.
«10998 նախագահական հռչակագրի համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած ճամփորդական փաստաթղթերով դիմող անձանց մուտքի արտոնագրերի տրամադրումը։
Իրանի քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջովին կասեցվում է՝ որոշ բացառություններով։ Իրանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագրի դիմել և հարցազրույցի մասնակցել, սակայն արտոնագրի տրամադրման կամ ԱՄՆ մուտք գործելու համար որակավորված չլինել։
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ shorturl.at/pPRBD»