ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են սկսվել ներգաղթի ծառայության աշխատակցի կողմից կնոջ սպшնությունից հետո
Իրավունք
10:04 08/01/2026
Աշխարհ

ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են սկսվել ներգաղթի ծառայության աշխատակցի կողմից կնոջ սպшնությունից հետո

Մինեապոլիսում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցները կրակել և սպանել են մի կնոջ։ Մինեսոտայի հանրային ռադիոն հաղորդում է, որ փողոցներ են դուրս եկել մի քանի հազար մարդ։

37-ամյա Ռենե Գուդի սպանության վայրում հուշարձան է կանգնեցվել, որտեղ Մինեապոլիսի բնակիչները մոմեր և ծաղիկներ են բերում։ Բողոքի ցույցի մասնակիցները հավաքվել են քաղաքի մի քանի թաղամասերում՝ վանկարկելով զոհի անունը։ Ոմանք պաստառներ են պահել՝ «ICE դուրս»։

ԱՄՆ սահմանապահ պարեկային ծառայության աշխատակիցները սկսել են ձերբակալություններ կատարել։ Ռուզվելտի ավագ դպրոցի տնօրենը հայտնել է, որ զինված ոստիկանները մտել են դպրոցի տարածք և մի քանի մարդու ձերբակալել։

Նյու Յորքում, Մայամիում և Նոր Օռլեանում բողոքի ցույցեր են նախատեսված։ Հայտնում է «Կոմերսանտը»։

Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը դատապարտել է Ռենե Գուդի սպանությունը և պահանջել, որ ICE-ն «չքվի քաղաքից»։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ ցանկացած մահ ողբերգություն է։ Այնուամենայնիվ, նա ICE աշխատակցի գործողությունները արդարացված է անվանել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ կնոջը կրակել են «միտումնավոր և բռնի դիմադրություն ցույց տալու» համար՝ իր մեքենայով բախվելով ICE աշխատակցին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են սկսվել ներգաղթի ծառայության աշխատակցի կողմից կնոջ սպшնությունից հետո