Դատարանում քննվող գործերի նկատմամբ բացարձակապես հարգանք գոյություն չունի. Բագրատ Սրբազան
Իրավունք
15:40 08/01/2026
Հայաստան

Դատարանում քննվող գործերի նկատմամբ բացարձակապես հարգանք գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Դատավոր Կարեն Ֆարխոյանը 18 արդարների գործով դատական նիստի մեկնարկին շնորհավորեց ներկաների Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Դատական նիստերի քարտուղարն ընթերցեց՝ վարույթի ներկա մասնակիցների անունները։

Ֆարխոյանը հայտարարեց, որ այսօր նախատեսված էր քննարկել Ն. Շարբաթյանի խափանման միջոցի հարցը, բայց այդ մասով արդեն առկա է Վերաքննիչ դատարանի որոշումը, հետաևաբար նման քննարկումն առարկայազուրկ է։

Պաշտպան Կոչուբաևը խնդրեց 10 րոպե ընդմիջում՝ իր պաշտպանյալների հետ տեխնիկական հարց քննարկելու համար։ Հայտարարվեց ընդմիջում։ Ավարտից հետո դատավորն ընթերցեց, որ երկու մեղադրյալներ՝ Ա. Ալեքսանյանն ու Նորայր Շաբաթյանը դիմել են դատավորին, նշելով, որ չկա շահերի հակասություն, դեմ չեն, որ իրենց երկուսի շահերն էլ պաշտպանի Ալեքսանդր Կոչուբաևը։ Շարբաթյանի պաշտպանը չէր ներկայացել, քանի որ արձակուրդում էր։

Մինչ ապացույցների ծավալի վերաբերյալ քննարկումը, Բագրատ Սրբազանն ասաց՝ հարց ունի։ Նա նշեց, որ անցած դատական նիստին երկու մեղադրյալ չէր ներկայացել, ինչի հետևանքով դատական նիստը հետաձգվեց, ապա հետաքրքրվեց դատավորից՝ պարզե՞լ է, թե ինչու մեղադրյալների ներկայությունը չէր ապահովվել դատարանում։

Ֆարխոյանն ասաց՝ դատարանին պատճառաբանել են, որ ծանրաբեռնվածության, աշխատակազմի սղության պատճառով չէին կարողացել մեղադրյալների ներկայությունն ապահովել դատական նիստին։

«Ես ուզում եմ արձանագրել, որ Հայաստանում դատարանի, դատարանում քննվող գորերի նկատմամբ բացարձակապես հարգանք գոյություն չունի։ Սա արձանագրենք որպես փաստ»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նիստի մեկնարկից ահագին անց պարզ դարձավ, որ Լիդյա Մանթաշյանը ներկա չէ դատական նիստին։ ասացին՝ շուտով կհասնի։ Դատարանն առաջարկեց շարունակել նիստը, մինչև տեղ կհասնի Մանթաշյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատարանում քննվող գործերի նկատմամբ բացարձակապես հարգանք գոյություն չունի. Բագրատ Սրբազան