Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
50 ոչխարներ չնախատեսված «գնումների» են մտել Բավարիայի սուպերմարկետներից մեկը
Հունվարի 5-ի առավոտյան մեծ հոտից պոկված 50 ոչխարներ մտել են Բավարիայի Բուրգզին քաղաքի սուպերմարկետներից մեկը, որտեղ մեծ զեղչեր էին հայտարարված։
Ոչխարների մուտքն իրարանցում է առաջացրել խանութի աշխատակիցների ու հաճախորդներին շրջանում։ Չորքոտանիներն իրենց բավականին ազատ են զգացել սուպերմարկետում՝ ապրանքները թափել են աջ ու ձախ, կոտրել շշերը, կարիքները հոգացել խանութի ողջ տարածքում։
Նրանց դուրս հանելու համար 20 րոպե է պահանջվել։ Թե ինչու են ընտանի կենդանիները որոշել փոխել ճանապարհն ու ընկերովի այցելել սուպերմարկետ, դեռ պարզ չէ։
Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոչխարները անցնում խանութի ավտոմատ կերպով բացվող դռներով՝ զարմացնելով ներկաներին:
Երբ հովիվը գնացել է իր կորած ոչխարներին փնտրելու, նրանք արդեն դուրս էին եկել խանութից: Չպլանավորված «գնումների արշավի» հետևանքով սուպերմարկետը ստիպված է եղել ժամանակավորապես փակվել՝ անկոչ հյուրերից հետո մաքրությունը վերականգնելու համար։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հովիվը պետք է փոխհատուցի ընկերությանը վնասի համար: