Խաչանով-Ռուբլյով զույգը դուրս է եկել Հոնկոնգում ընթացող ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ
Աշխարհում
17:49 08/01/2026
Աշխարհ

Խաչանով-Ռուբլյով զույգը դուրս է եկել Հոնկոնգում ընթացող ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Հոնկոնգում ընթացող ATP-250 զուգախաղի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում նրանք 6-3, 3-6, 1-0 (10-4) հաշվով հաղթել են ֆրանսիացի Թեո Արիբաժեին և Ալբանո Օլիվետիին։

Խաղը տևել է 1 ժամ 3 րոպե։

Խաչանով-Ռուբլյով զույգը եզրափակչի ուղեգրի համար կմրցի Վասիլ Կիրկով/Բարտ Սթիվենս - Գոնսալո Էսկոբար/Միգել Անխել զույգի հաղթողի հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խաչանով-Ռուբլյով զույգը դուրս է եկել Հոնկոնգում ընթացող ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ