Միասնական քննությունների առաջին փուլի համար հայտագրվել է 933-ով ավելի շատ դիմորդ, քան նախորդ տարի. ԳԹԿ-ն մանրամասներ է հայտնում
Կրթություն, գիտություն
13:26 08/01/2026
Հայաստան

Միասնական քննությունների առաջին փուլի համար հայտագրվել է 933-ով ավելի շատ դիմորդ, քան նախորդ տարի. ԳԹԿ-ն մանրամասներ է հայտնում

«2026թ. միասնական քննությունների առաջին փուլում ունենք 12538 հայտագրված՝ անցյալ տարվա 11605-ի դիմաց»,-Panorama.am-ի հետ զրույցում նման տվյալներ փոխանցեց  «Գնահատման և թեստավորման կենտրոն»-ի մամուլի հետ կապերի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը։

Հայտագրված դիմորդներից ոմանք հանձնելու են մեկ, ոմանք՝ երկու քննություն։

«Առհասարակ հանձնվելու է 23474 քննություն՝ նախորդ տարվա 21218-ի դիմաց»,-նշեց ԳԹԿ ներկայացուցիչը։

Առավել մեծ թվով դիմորդներ հայտագրվել են անգլերեն քննության համար. Այս օտար լեզվից քննություն է հանձնելու 7224 հոգի։ Հաջորդը մաթեմատիկան է՝ 5709 դիմորդ է հայտագրվել այս քննությունը հանձնելու համար։  Հայոց լեզվի քննություն հանձնելու համար  հայտագրվել է 4657 հոգի։ Ֆիզիկա առարկայի քննության համար հայտագրվել է 963 դիմորդ։

Առավել քիչ հայտագրվել են աշխարհագրության՝ 79, գերմաներերնի՝ 55, ֆրանսերենի՝ 39, իսպաներենի՝ 3, իտալերենի քննության համար 1 դիմորդ։

Հիշեցնենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով միասնական քննությունների առաջին փուլի համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

«Հայոց լեզու և հայ գրականություն» — հունվարի 24,
«Ֆիզիկա», «Ռուսաց լեզու» — հունվարի 25,
«Օտար լեզուներ» — հունվարի 31,
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն» — փետրվարի 1,
«Մաթեմատիկա» — փետրվարի 7,
«Քիմիա», «Հայոց պատմություն» — փետրվարի 8:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միասնական քննությունների առաջին փուլի համար հայտագրվել է 933-ով ավելի շատ դիմորդ, քան նախորդ տարի. ԳԹԿ-ն մանրամասներ է հայտնում