Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում չկա գոնե մի ընտանիք, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել. Նիկոլ Փաշինյան
«Ես կարծում եմ, որ այն փաստը, որ եղել են մարդիկ, որ Ամանորի գիշերն անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյուքնները, որոնք նախորդիվ շրջանում իրականացվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում(ՀԷՑ)»,- կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանի կառավարման շրջանում վթարների վերաբերյալ հարցին։
Նա պնդեց, որ նախորդ տարվա մայիսիսց ՀԷՑ-ի ուղղությամբ ընթացող պրոցեսները դրա արդյունքում էր։
«ՀԷՑ-ը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները և մասնավորապես՝ մարզային բնակավայրերում»,-ասաց Փաշինյանը և, վստահցնելով, որ եթե 6 ամսվա պրոցեսները չլինեին ապա հոսանգազրկված բնակավայրերի թիվը 3 անգամ ավելի շատ կլիներ, հավելեց.
«Ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը երկար ժամանակ արվում էր Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար՝ թաքնված լինելով Հայաստանի առանցքային ենթակառուցվածքներից մեկի թիկունքում»։
Նրա խոսքով՝ իր և Ռոմանոս պետրոսյանի գործունեության արդյունքում պարզվեց, որ Հայաստանում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չեն գողացել՝ շատ կոնկրետ։
Նիկոլ փաշինյանը հայտարարեց, որ ամանորի գիշերը մթության մեջ անցկացնողներից ներողություն է խնդում, որ պետականացնելու որոշումը շուտ չի կայացրել։
«Էդ տասնյակ միլիարդ դրամները, որոնք գողացվել են ՀՀ-ի կոնկրետ անուն ազգանուն, հեռախոսի համար, հասցե ունեցող քաղաքացիներից, տենց ուշադրության արժանի չէի՞ն, այլ որևէ տեղում ծախսված նպատակային 1000 դրամն է ուշադրության արժանի՞»,-հարցրեց Փաշինյանը՝ նեղսրտելով, որ մամուլը անընդհատ խոսում է պետական համակարգում պարգևավճարների մասին։