Ամանորի գիշերը խուլիգանություն կատարած կինը ձերբակալվել է
Իրավունք
17:36 09/01/2026
Հայաստան

Ամանորի գիշերը խուլիգանություն կատարած կինը ձերբակալվել է

Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հունվարի 6-ին Խորենացու փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և խուլիգանության կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 33-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ նա հունվարի 1-ին՝ կեսգիշերն անց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, 24-ամյա երիտասարդին պատկանող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա իր այդ գործողությունը տեղադրել սոցիալական ցանցում:

Գազային ատրճանակը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամանորի գիշերը խուլիգանություն կատարած կինը ձերբակալվել է